Priceless Global Privacy Notice
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 23/2/2024
Mastercard International Inc.-ը, Mastercard Europe SA-ը, նրանց դուստր ձեռնարկությունները և Mastercard-ի խմբի մյուս կազմակերպությունները (միասնաբար՝ «Mastercard», «մենք» կամ «մեր») հարգում են Ձեր գաղտնիությունը:
Սույն Գաղտնիության ծանուցումը նկարագրում է Անձնական տեղեկատվության տեսակները, որոնք մենք հավաքագրում ենք՝ Priceless™-ի գործունեության իրականացման շրջանակում, ինչպես նաև դրա նպատակները, մյուս կողմերի մասին տեղեկատվությունը, որոնց հետ մենք կարող ենք դրանք կիսել, և այն միջոցները, որոնք մենք ձեռնարկում ենք տվյալների անվտանգությունը ապահովելու համար: Այն նաև ներկայացնում է ձեր իրավունքները և ընտրությունները՝ կապված ձեր Անձնական տվյալների հետ, և ներկայացնում է, թե ինչպես կարող եք կապվել մեզ հետ՝ թարմացնելու ձեր կոնտակտային տվյալները կամ ստանալու պատասխաններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կարող եք ունենալ մեր գաղտնիության պրակտիկայի վերաբերյալ:
Սույն Գաղտնիության ծանուցումը վերաբերում է մեր գաղտնիության գործելակերպին, որը վերաբերում է Priceless™-ի շրջանակներում հավաքագրված Անձնական տեղեկատվությանը: Սույն Գաղտնիության ծանուցումը չի տարածվում Mastercard-ի կողմից ձեր Անձնական տեղեկատվության հավաքագրման ու օգտագործման վրա այլ ծրագրերի շրջանակներում, երրորդ անձանց կողմից Mastercard-ի ապրանքանիշով այլ կայքերում և ձեր Mastercard քարտ թողարկողների կողմից Անձնական (օրինակ՝ ձեր բանկի) կամ որևէ այլ տեղեկատվության կամ հաղորդակցության, որը կարող է հղում կատարել Mastercard-ին Priceless™-ից դուրս:
Սույն Գաղտնիության ծանուցումը նկարագրում է Անձնական տեղեկատվության տեսակները, որոնք մենք հավաքագրում ենք՝ Priceless™-ի գործունեության իրականացման համար, ինչպես նաև դրա նպատակները, մյուս կողմերի մասին տեղեկատվությունը, որոնց հետ մենք կարող ենք դրանք կիսել, և այն միջոցները, որոնք մենք ձեռնարկում ենք տվյալների անվտանգությունը ապահովելու համար: Այն նաև պատմում է ձեր իրավունքների և ընտրությունների մասին՝ կապված ձեր Անձնական տվյալների հետ, և ներկայացնում է, թե ինչպես կարող եք կապվել մեզ հետ՝ թարմացնելու ձեր կոնտակտային տվյալները կամ ստանալու պատասխաններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կարող եք ունենալ մեր գաղտնիության պրակտիկայի առնչությամբ:
Ձեր այցելությունը Priceless™ կայք և ձեր մասնակցությունը ծրագրին ենթակա են կարգավորման սույն Գաղտնիության ծանուցման և մեր Օգտագործման պայմանների (Terms of Use) համապատասխան: Երեխաները և անչափահասները (մինչև 18 տարեկան) իրավունք չունեն օգտագործելու priceless™-ը:
Mastercard-ի գաղտնիության պրակտիկայի մասին ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք Mastercard-ի Գաղտնիության գլոբալ ծանուցում բաժին հետևյալ հղումով՝ https://www.mastercard.co.uk/en-gb/about-mastercard/what-we-do/privacy.html
Մենք կարող ենք հավաքագրել հեևյալ Անձնական տեղեկատվությունը․
- Գրանցմանն առնչվող տեղեկատվություն և կոնտակտային տվյալներ,
- Ձեր կրեդիտ կամ դեբետ քարտի համարը (16 նիշ պարունակող վճարային քարտի համարը),
- Priceless™-ի օգտագործմանը վերաբերվող տեղեկատվություն, որը հավաքագրվել է քուքիների և նմանատիպ այլ տեխնոլոգիաների միջոցով։
Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկատվությունը՝
- Ձեզ հետ կապ հաստատելու նպատակով,
- Priceless™-ի ծառայությունների մատուցման, բարելավման և զարգացման նպատակով,
- Ապահովության և անվտանգության ապահովման նպատակով,
- Մարքեթինգային նյութեր ուղարկելու նպատակով,
- Տվյալների վերլուծություն իրականացնելու նպատակով,
Մեր Օգտագործման պայմանների (Terms of Use) կիրառման և պարտավորությունների կատարման նպատակով։
Մենք կարող ենք կիսվել Ձեր անձնական տեղեկատվությամբ՝
- Mastercard-ի Միացյալ Նահանգների մասնաճյուղերի, մեզ հետ փոխկապակցված և Mastercard Group-ի մաս հանդիսացող ընկերությունների հետ,
- Մեր ընկերության անունից ծառայություններ մատուցողների հետ,
- Վճարային գործընթացների այլ մասնակցիների հետ, ներառյալ՝ վճարային քարտեր թողարկողների, ձեռք բերողների և վաճառողների հետ,
- Երրորդ անձանց հետ խարդախության դեպքերի մոնիտորինգի և դրանց կանխարգելման կամ այլ օրինական նպատակներով:
Կախված Ձեր երկրից դուք կարող եք ունենալ իրավունք կամ հնարավորություն՝
- հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններ ստանալուց:
- Կատարելու որոշ ընտրություններ՝ կապված քուքիների օգտագործման հետ:
- Հրաժարվել կամ սահմանափակել Ձեր կողմից բրոուզերում կատարված գործողությունների օգտագործումը, առցանց վարքագծային գովազդի համար,
- Ապահովել հասանելիություն Ձեր անձնական տեղեկատվությանը, սահմանափակել կամ արգելել դրա օգտագործումը կամ պահանջել ջնջել այն։
- Ստանալ մեզ տրամադրված Ձեր անձնական տեղեկատվությունը, այլ ընկերության տրամադրելու նպատակով,
- Չեղարկել ցանկացած տրամադրված թույլտվություն,
- Եթե կիրառելի է, բողոքարկել վերահսկում իրականացնող մարմնին։
Ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու համար Մենք հետևում ենք համապատասխան անվտանգության կանոններին և պահպանում ենք դրանք միայն սահմանափակ ժամանակով:
Մենք կարող ենք փոխանցել Ձեր Անձնական տվյալները Ձեր երկրից դուրս, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ՝ համաձայն մեր պարտադիր կորպորատիվ կանոնների և տվյալների փոխանցման այլ մեխանիզմների։
Դուք կարող եք ընտրել որոշ հնարավորություններ, որոնց համար մենք համագործակցում ենք Mastercard-ից անկախ գործող այլ կազմակերպությունների հետ:
Սույն Գաղտնիության ծանուցումը կարող է ժամանակ առ ժամանակ թարմացվել արտացոլելու համար մեր գաղտնիության քաղաքականության փոփոխությունները։
Դուք կարող եք ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ սույն էլելեկտրոնային հասցեով՝ privacyanddataprotection@mastercard.com
Եթե դուք գտնվում եք ԵՏՀ-ում կամ Շվեյցարիայում ապա կարող եք ներկայացնել ձեր խնդրանքը՝ օգտվելու ձեր անձնական տեղեկատվության նկատմամբ ձեր իրավունքներից Mastercard-ի “My Data Center՛՛ պորտալում։
Mastercard International Inc.-ն այն կազմակերպությունն է, որը պատասխանատու է ձեր Անձնական տեղեկատվության մշակման համար, իսկ, եթե դուք գտնվում եք ԵՏՀ-ում կամ Շվեյցարիայում, Mastercard Europe SA-ն այն կազմակերպությունն է, որը պատասխանատու է ձեր Անձնական տեղեկատվության մշակման համար:
Եթե դուք գտնվում եք ԵՏՀ-ից կամ Շվեյցարիայից դուրս և ունեք հարցեր, մեկնաբանություններ կամ բողոքներ սույն Գաղտնիության ծանուցման կամ մեր գաղտնիության պրակտիկայի/գործելակերպի վերաբերյալ, կամ եթե ցանկանում եք օգտվել ձեր իրավունքներից և ընտրություններից, խնդրում ենք ուղակել Էլեկտրոնային նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ privacyanddataprotection@mastercard.com կամ գրեք մեզ հետևյալ հասցեով.
Տվյալների պաշտպանության պատասխանատու՝ Mastercard International Incorporated
2000 Purchase Street
Purchase, New York 10577
USA
Եթե դուք գտնվում եք ԵՏՀ-ում կամ Շվեյցարիայում, ապա 2018 թվականի մայիսի 25-ից կարող եք ներկայացնել Ձեր անձնական տեղեկատվության նկատմամբ իրավունքները օգտագործելու պահանջ Mastercard-ի «Իմ տվյալների կենտրոն» (My Data Center) պորտալում կամ ուղակեք Էլեկտրոնային նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ privacyanddataprotection@mastercard.com կամ գրեք մեզ հետևյալ հասցեով.
Տվյալների պաշտպանության պատասխանատու ՝ Mastercard Europe SA
Chaussée de Tervuren 198A
B-1410 Waterloo
Belgium